կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Հանրային զրո հանդուրժողականություն պետք է ունենանք քրեական ենթամշակույթի նկատմամբ. ՆԳ նախարար

Հանրային զրո հանդուրժողականություն պետք է ունենանք քրեական ենթամշակույթի նկատմամբ. ՆԳ նախարար

Տարիներ շարունակ մենք ավելի ամրապնդել և ուժեղացրել ենք քրեական ենթամշակույթը ՀՀ-ում, որովհետև կա այն ընկալումը, որ բռնությանը կարող ես պատասխանել ավելի ուժեղ բռնությամբ, և հարցը կկարգավորվի: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Ըստ նախարարի՝ հարցի լուծման մեկ այլ ընկալում է այն, որ պետք է ներքաշել ոչ թե պետությանը, պետական մարմիններին, այլ քրեական տարբեր հեղինակությունների, և հարցը կլուծվի:

«Ի՞նչ ենք տեսնում պրակտիկայում. որ նմանատիպ իրադարձությունները հանգուցալուծվում են ողբերգական իրադարձություններով:

Սա ոչ թե ընտրություն է, այլ սկզբունք է, որ մենք հանրային զրո հանդուրժողականություն ունենանք քրեական ենթամշակույթի նկատմամբ, և դրանով հասնենք շոշափելի արդյունքների տարբեր ոլորտներում»,- ասաց նա:

  • Կիսվել: