«Հանձնարարել եմ, որ այդ հարցն ուսումնասիրեն».ՄԻՊ–ը՝ Վեդիի համայնքապետարանի աշխատակցին ստիպողաբար պատարագի բերելու մասին
Ես հանձնարարել եմ, որ այդ հարցն ուսումնասիրեն, ուղղակի հիմա այլ հանդիպման եմ շտապում, պաշտոնական հանդիպման եմ, հետո կարող ենք հարցազրույց կազմակերպել։ Այս մասին այսօր՝ հունվարի 12–ին, «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» թեմայով պանելային քննարկումից հեռանալիս լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով աղմկահարույց դեպքին, երբ Վեդիի համայնքապետարանի հիվանդ աշխատակցին ստիպողաբար բերել էին պատարագի։
«Այո, խնդրին տեղյակ եմ, հետո կոմունիկացիան կվարենք, նաև լրատվամիջոցների հետ էլ կշփվեմ։ Այս բոլորի հետ կապված, սպասեք, ես ուսումնասիրությունը ավարտեմ և պարտադիր կոմունիկացիա վարելու ենք նաև զանգվածային լրատվության միջոցների հետ»,–ասաց նա։


