կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հանդիպել են ՀՀ դատաիրավական համակարգի և Իտալիայի ԲԴԽ ներկայացուցիչները

Հանդիպել են ՀՀ դատաիրավական համակարգի և Իտալիայի ԲԴԽ ներկայացուցիչները

Հայաստանում գտնվող՝ Իտալիայի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ այսօր նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Հայաստանի դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Պատվիրակությունը գլխավորող Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինին կարեւորել է դատաիրավական համակարգում Իտալիայի փորձի ներկայացումը Հայաստանում, քանի որ երկու պետություններն էլ խորհրդարանական ժողովրդավարություններ են, իսկ ժողովրդավարական համակարգում դատարանը պետության հիմնասյուներից մեկն է: Նրա խոսքով՝ այս ոլորտում երկու երկրների համագործակցությունը կարող է դրականորեն ազդել դատական համակարգը բարելավելու նպատակով իրականացվող քայլերի արդյունավետության վրա:

«Դատական խորհրդի դերը խորհրդարանական ժողովրդավարության մեջ եւ հարաբերությունները մյուս սահմանադրական մարմինների հետ» խորագիրը կրող հանդիպման ընթացքում Իտալիայի ԲԴԽ պատվիրակության անդամները զեկույցներ են ներկայացրել իրենց երկրում դատական համակարգի գործունեության, ժողովրդավարական համակարգում բարձրագույն դատական խորհուրդների դերի ու նշանակության մասին: Հատկապես կարեւորվել է դատարանների ու դատավորների անկախությունն ու այս գործում բարձրագույն դատական խորհրդի ունեցած դերակատարումը:

Իտալիայի ԲԴԽ պատվիրակության անդամների զեկույցներին հաջորդել է հարցուպատասխանը ներկաների հետ:

  • Կիսվել: