Գյումրու համայնքապետի ԺՊ Ավետիս Առաքելյանի խափանման միջոցն անփոփոխ թողնվեց
Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի խափանման միջոց բացակայելու արգելքը Հակակոռուպցիոն դատարանը որոշեց անփոփոխ թողնել, իսկ Վարդան Ղուկասյանի օգնական Կարապետ Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը դատարանը փոխեց՝ կիրառելով տնային կալանք՝ 3 ամիս ժամկետով։
Արտյոմ Մկրտչյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց և կիրառվեց վարչական հսկողություն։
Հավելենք, որ Առաքելյանի օգնական Կարապետ Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։
Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, կայացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, Կարապետ Ղուկասյանի, Ավետիս Առաքելյանի և «Գյումրու կոմունալ ծառայության» պետ Արտյոմ Մկրտչյանի գործով դատական նիստը։
Արտյոմ Մկրտչյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է և կիրառվել է վարչական հսկողություն։
Սպարտակ Ղուկասյանը չի ներկայացել նիստին։
Հիշեցնենք` քրեական վարույթը վերաբերում է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում ի աջակցություն Վարդան Ղուկասյանի բողոքի ակցիաներին, որն իրավապահները որակել են որպես զանգվածային անկարգություն։


