շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը կալանավորվեց

ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։ Նիստն ընթանում էր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:

Դատարանը բավարարել է Ստեփան Գալստյանին կալանավորելու միջնորդությունը։ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության, ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը ։Վերջինս նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այս գործով կալանավորվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ զենքի հայտնի մատակարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը։

  • Կիսվել: