հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գերի ընկած մեր հայրենակիցների մասով պատրաստել եմ նամակ՝ ուղղված ԵԽ գլխավոր քարտուղարին. Հովհաննիսյան

Գերի ընկած մեր հայրենակիցների մասով պատրաստել եմ նամակ՝ ուղղված ԵԽ գլխավոր քարտուղարին. Հովհաննիսյան

Գերի ընկած մեր հայրենակիցների մասով պատրաստել եմ նամակ՝ ուղղված ԵԽ գլխավոր քարտուղարին, ինչպես նաեւ ԱԴՐԲԵՋԱՆԻ հարցով ԵԽԽՎ զեկուցողներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
  
՛՛Բաց աղբյուրներից ինձ հասանելի դարձած անունները կներառվեն նամակի մեջ։ Խնդրում եմ ինձ տեղեկացնել բոլոր երեխեքի անուն ազգանունները, որոնք կան տարատեսակ տեսանյութերի մեջ։
Սա լրացուցիչ լծակ է այս հարցում փորձելու որեւէ լուծում գտնել։
 
Հ.Գ. ԵԽԽՎ-ում աշխատելու ժամանակահատվածում ձեռք բերած անձնական շփումներս նկատի ունենալով՝ վաղը նաեւ կխոսեմ նրանցից ոմանց հետ՛՛,-հավելել է նա։

  • Կիսվել: