Գավառի մանկատան սանը հաղորդում է տվել մանկատանը 2 այլ սաների կողմից իրեն ծեծի ենթարկելու մասին. նախաձեռնվել է վարույթ
Գավառի մանկատան սանը Ոստիկանությունում հաղորդում է տվել մանկատանը 2 այլ սաների կողմից իրեն ծեծի ենթարկելու մասին: Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Նա ասաց, որ դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ֆիզիկական ներգործություն) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այժմ իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։