ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գագիկ Խաչատրյանի ու նրա որդիների հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի մերժվել է

Գագիկ Խաչատրյանի ու նրա որդիների հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի մերժվել է

Դեռևս 2020 թվականի հունիսին ընդդեմ Հայաստանի Հանրապետության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները` Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, դիմել էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝  պնդելով, որ պետությունն ու վարչապետը զրպարտել և վիրավորել են իրենց: Դատարանը 2021 թվականի հունվարի 25-ին կայացված վճռով բավարարել էր նրանց պահանջն ընդդեմ Վարչապետի՝ պարտավորեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել Խաչատրյաններից և հերքել զրպարտչական տեղեկությունները:

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը, ստանձնելով Հայաստանի Հանրապետության և ՀՀ վարչապետի շահերի ներկայացուցչությունը, սեղմ ժամկետում ուսումնասիրելով դատական գործի նյութերը, բողոքարկել էր Առաջին ատյանի դատարանի վճիռը Վերաքննիչ քաղաքացիական դատարան:  Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2021 թվականի հունիսի 7֊ի որոշմամբ մերժել էր բողոքը։

Համաձայն չլինելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հետ՝ Դավիթ Հունանյանը որոշումը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան, և 2021 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ բողոքն ընդունվել էր վարույթ: Շուրջ երկու տարի տևած քննության արդյունքում Վճռաբեկ դատարանն այս տարվա օգոստոսի 25-ի որոշմամբ բավարարեց ներկայացված բողոքը՝ ամբողջությամբ մերժելով Խաչատրյանների հայցապահանջը:

  • Կիսվել: