շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ձերբակալված քաղաքացիների մոտ հայտնաբերվել են զենքեր ու փամփուշտներ․ կասկածյալներից մեկը փորձել է փախչել, սակայն ընկել է և վնասվածք ստացել

Ձերբակալված քաղաքացիների մոտ հայտնաբերվել են զենքեր ու փամփուշտներ․ կասկածյալներից մեկը փորձել է փախչել, սակայն ընկել է և վնասվածք ստացել

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության, Կենտրոնական բաժնի և ՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով մայիսի 6-ի ժամը 02.25-ին Չարենցի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 28-ամյա և 37-ամյա երկու երիտասարդի՝ «Հունդաի» մակնիշի մեքենայով հանդերձ:

Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանությունից, մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են կարճեցված փողով երկու հրազեն և «Վինչեստր» տեսակի հրացան, իսկ 37-ամյա վարդենիսցի վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի 4 փամփուշտ: Նա ձերբակալման ժամանակ փորձել է փախչել, սակայն ընկել է, գլուխը խփել մայթեզրին և ստացել վնասվածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։

  • Կիսվել: