կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում 18-ամյա երիտասարդը փորձել է սպանել 47-ամյա հորեղբորը

Երևանում 18-ամյա երիտասարդը փորձել է սպանել 47-ամյա հորեղբորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է 18-ամյա երիտասարդի կողմից կատարված սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի քննությունը:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներն ու առերևոււյթ հանցագործության կատարման շարժառիթը:

Քնությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի ապրիլի 3-ին Երևան քաղաքի Նորքի այգիներ թաղամասում նույն հասցեում բնակվող ազգականների՝ հորեղբոր որդիների միջև տան բակ տանող ճանապարհի բաժանման հետ կապված՝ նախկինում ունեցած հարցի շուրջ առաջացած հերթական խուսակցությունը վերաճել է վիճաբանության։ Դրան միջամտել է նրանցից մեկի 18-ամյա որդին: Սկսվել է քաշքշուկ, որի  ընթացքում վերջինս իր 47-ամյա հորեղբորն ապօրինաբար կյաքից զրկելու դիտավորությամբ,  իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, կենսական նշանակության օրգաններին՝  պատճառելով բազմաթիվ վնասվածքներ:

Սակայն երիտասարդը հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նրա հետագա գործողությունները կանխվել են միջամտած անձանց կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի 18-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքնությունն ավարտվել է: Վարույթի նյութերը՝  մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: