«Լեզուն կկտրեմ». «Պարոն խեղկատակ». ՔՊ–ականները Ղազարյանի ելույթի ժամանակ լքեցին դահլիճը
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ ներկայացվում են ՄԻՊ թեկնածուներին, շարունակում է ընթանալ բավական լարված մթնոլորտում։
Հանձնաժողովի անդամ իշխանակական պատգամավորների կողմից դահլիճը լքելուց հետո, Ղազարյանը շարունակեց իր ելույթը։
«Սիրելի հայրենակիցներ, ինձ հաջողվեց անել այն, ինչը երազում էր մեր ժողովուրդը՝ ԱԺ-ից վռնդել իշխանական ամբողջ թիմին միանգամից, մի փաթեթով և դա տեղի ունեցավ ընդամենը 20 րոպեի ընթացքում։ Ահա, թե ինչ է նշանակում պայքար հանցախմբի դեմ, որը կարճ ժամանակում տալիս է որակյալ արդյունք, մենք հասել ենք հաջողության։ Նրանք վռնդված են այն նիստից, որտեղ եկել էին քննարկելու ՄԻՊ-ի պաշտոնում իրենց ապօրինի առաջադրած թեկնածուի հարցը, սա ձեռքբերում է։ Այսպես փուլ առ փուլ հանձնաժողովի նիստերի դահլիճից, հետո նիստերի դահլիճից, հետո հանրային կյանքից նրանք պետք է վռնդվեն»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Նշենք, որ նիստի ընթացքը ի սկզբանե հարթ չէր ընթանում, այն պարբերաբար ընդմիջվում էր իշխանական պատգամավորների կողմից, որոնք պահանջում էին, որ Ղազարյանը որակումներ չտա իշխող քաղաքական ուժին։