երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ռազմական դրության ժամանակ ոստիկանության զորքերը, ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումներն անցնում են ԶՈւ հրամանատարության ենթակայության ներքո. Զոհրաբյան

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության զորքերը, ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումներն անցնում են ԶՈւ հրամանատարության ենթակայության ներքո. Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում Ռազմական դրության թակարդը վերտառությամբ գրառում է արել՝ նշելով, որ ռազմական դրությունը չվերացնելով՝ գործող իշխանությունն ընկել է իր թակարդը:

՛՛«Պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, ինչպես նաև 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝

 Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերն անցնում են ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ.

 Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՒՄ ԵՆ նաև ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ ԱՅԼ ԶՈՐՔԵՐ են համարվում`

ոստիկանության զորքերը,

սահմանապահ զորքերը,

պետական պահպանության ծառայությունը,

ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: