ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դուք չհետևեցիք մեր օրինակին, փախաք ու դավաճանեցիք մեր թիմը․ Արթուր Հովհաննիսյանը՝ Թագուհի Թովմասյանին

Դուք չհետևեցիք մեր օրինակին, փախաք ու դավաճանեցիք մեր թիմը․ Արթուր Հովհաննիսյանը՝ Թագուհի Թովմասյանին

Ես Ձեզ զգուշացնում եմ՝ որպես հանձնաժողովի նախագահ ապահովե՛ք նիստի բնականոն ընթացքը, եթե Ձեր առաջադրած թեկնածուն ևս մեկ անգամ իրեն թույլ տվեց ռեպլիկներ անել մեր պատգամավորների խոսքի ընթացքում կամ խոսքից հետո, Դո՛ւք եք կրելու պատասխանատվություն նիստի բնականոն աշխատանքը խաթարելու համար։ Այս մասին ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, դիմելով Թագուհի Թովմասյանին, ասաց իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Ի պատասխան Թագուհի Թովմասյանը նշեց, որ ինքը տիրապետում է իրավիճակին։

«Դուք ի սկզբանե եկել եք ագրեսիվ տրամադրությամբ, չզգուշացնե՛ք ինձ ու չստիպե՛ք որևէ բան, մի՛ սպառնացեք և ինքներդ դարձեք օրինակելի պատգամավոր»,- ասաց Թովմասյանը։

Արձագանքելով՝ Արթուր Հովհաննիսյանն իր հերթին ասաց․

«Հավաքե՛ք ձեր թեկնածուին, եթե Դուք հետևեք իմ օրինակին կդառնաք օրինակելի ու սիրված պատգամավոր, վստահեցնում եմ Ձեզ։ Բայց Դուք չհետևեցիք մեր օրինակին, փախաք ու դավաճանեցիք մեր թիմը։ Այնպես որ՝ ապահովե՛ք հանձնաժողովի բնականոն աշխատանքը»։

  • Կիսվել: