չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Դստեր կամքին հակառակ ամուսնության նպատակով անհանգստացնելու շուրջ դանակահարություն է եղել

Դստեր կամքին հակառակ ամուսնության նպատակով անհանգստացնելու շուրջ դանակահարություն է եղել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ ուրիշի առողջությանն ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր բնակավայրի 52-ամյա բնակիչը, 2020թ. ապրիլի 15-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, հանդիպելով իրեն հասակակից համագյուղացուն եւ վերջինիս քրոջ որդուն՝ 27-ամյա Ստեփանավան քաղաքի բնակչին, վիճաբանել են 52-ամյա բնակչի դստեր կամքին հակառակ ամուսնության նպատակով անհանգստացնելու շուրջ, որի ընթացքում ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է հասակակից համագյուղացուն՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վարդաբլուր բնակավայրի 52-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի  (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

  • Կիսվել: