շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դավիթ Գալստյանի կալանավորումն անփոփոխ թողնելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Դավիթ Գալստյանի կալանավորումն անփոփոխ թողնելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

«Մոստոն էնջիներինգ» ընկերության սեփականատեր, գործարար Դավիթ Գալստյանի կալանավորումն անփոփոխ թողնելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Գալստյանի փաստաբանական թիմից։

«Դատարանը որոշման մեջ զուտ արտագրել է օրենքների հոդվածներ` դրանք որևէ կերպ չհիմնավորելով և չպատճառաբանելով գործի նյութերով»,- նշեց փաստաբան Արմեն Անրդիկյանը։

Հիշեցնենք, որ Գալստյանը կալանավորվել է ԱԱԾ-ում քննվող ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանին, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանին:

  • Կիսվել: