կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դատավորներն ընդհանուր ժողով են անում (ուղիղ)

Դատավորներն ընդհանուր ժողով են անում (ուղիղ)

Դատավորներն այսօր՝ ապրիի 7-ին, ընդհանուր ժողով են անում: Ժողովի օրակարգում ԲԴԽ երկու դատավոր-անդամի ընտրության հարցն է։

Նշենք, որ 2 օրից լրանում է ԲԴԽ դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի եւ Անի Մխիթարյանի ՝ որպես ԲԴԽ անդամի պաշտոնավարման ժամկետը, ուստի նրանց փոխարեն պետք է երկու նոր դատավոր անդամ ընտրվի։

Իր թեկնածությունն է առաջադրել երեք դատավոր՝ Վերաքննիչ քրեական դատարանից Արշակ Վարդանյանը եւ Ռուբիկ Մխիթարյանը եւ Սնանկության դատարանից՝ Արթուր Աթաբեկյանը։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, մարտի 20-ին՝ ԲԴԽ նիստից հետո, Կարեն Անդրեասյանը ԲԴԽ անդամներին ասել է, որ Արշակ Վարդանյանը որեւէ տարբերակով ԲԴԽ անդամ չպետք է դառնա: Երեկ էլ մամուլում լուր տարածվեց, որ ԲԴԽ նախագահը պատրաստվում է հրաժարական տալ, ինչին հրապարակային պատասխան է տրվել ԲԴԽ խոսնակը:

 

  • Կիսվել: