ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դատարանն Իգոր Խաչատուրովին արդարացնելու մասին որոշում է կայացրել

Դատարանն Իգոր Խաչատուրովին արդարացնելու մասին որոշում է կայացրել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի այսօր՝ մայիսի 10-ին, գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, արդարացնելու մասին որոշում է կայացրել` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։ Խափանման միջոց գրավը վերացնել։ Գրավի գումարն էլ վերադարձնել գրավատուին։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ լրացուցիչ դատալսում է նշանակվել մայիսի 22-ին, ժամը 16։00-ին։

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի 15 հասցեի դիմացի երթեւեկելի հատվածը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Իգոր Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել, եւ նրան 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, ապա հուլիսի 11-ին նա ազատ էր արձակվել գրավի դիմաց:

  • Կիսվել: