շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
393մլն. դրամի հարկերից խուսափելու մեղադրանքով կալանավորվել են «Ար. Տոբակո» ՓԲԸ սեփականատերն ու տնօրենը. ՔԿ (լուսանկարներ)

393մլն. դրամի հարկերից խուսափելու մեղադրանքով կալանավորվել են «Ար. Տոբակո» ՓԲԸ սեփականատերն ու տնօրենը. ՔԿ (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են Հայաստանից խոշոր խմբաքանակներով չհայտարարագրված ծխախոտի արտահանման և արտահանման փորձի, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքեր։

ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022թ․ ապրիլի 4-ին ՀՀ ՊԵԿ արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնում մաքսային զննման արդյունքում «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում հայտնաբերվել է 25 արկղ «ARMADA» և 25 արկղ «GAMMA» տեսակի չհայտարարագրված ծխախոտ։ Դրանց տուփերի վրա, որպես արտադրող, նշված է եղել «Ար.Տոբակո» ՓԲ ընկերություն:

Բացի այդ, 2023թ․ ապրիլի 22-ին «էրեբունի» օդանավակայանի տարածքում զննության են ենթարկվել «Իլ 76» մակնիշի բեռնատար օդանավում և օդանավի կողքը կանգնած թվով 7 բեռնատարներում առկա ապրանքները։ Արդյունքում հայտնաբերվել է «Classic», «Panorama», «Bleck», «Armada», «Tigranakert» մակնիշների 980 արկղ (49,000 բլոկ կամ 490,000 տուփ) առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ, որոնց արտադրող է նշված եղել «Ար.Տոբակո» ՓԲԸ-ն։

Արդյուքնում, «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից պետությանը պատճառվել է 188.397.650 ՀՀ դրամի վնաս։

Բացի այդ, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ 05.03.2023թ., 11.03.2023թ. երկու ֆիզիկական անձինք Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն-վարչությունում հայտարարագրել են համապատասխանաբար 19.405 կգ և 20.240 կգ թարմ խնձորի, իսկ 07.06.2023թ․մեկ այլ ֆիզիկական անձ՝ 1500 արկղ 16,684 կգ թարմ կեռասի արտահանում ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ անդամ ՌԴ՝ տարբեր ստացող ընկերությունների անուններով։ Համապատասխան բեռնատարները Վերին Lարսի անցակետում ՌԴ մաքսային մարմինների կողմից կանգնեցվելու և զննության ենթարկվելու արդյունքում պարզվել է, որ արկղերում լցված խնձորի, և կեռասի տակ առկա է առանց ակցիզային դրոշմանիշերի՝ «Ար.Տոբակո» ՓԲԸ արտադրության, «Armada», «Gamma», «Panorama» ֆիրմային անուններով ծխախոտ, որի ընդհանուր քանակը կազմել է 53.399 բլոկ կամ 533 990 տուփ)։

Հաշվի առնելով, որ նշված խմբաքանակների համար դուրս չեն գրվել հաշվարկային փաստաթղթեր, չի ձևակերպվել համապատասխան մատակարարում՝ «Ար.Տոբակո» ՓԲԸ-ի կողմից ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պակաս հաշվարկման և վճարման արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր 205.311.145 ՀՀ դրամի վնաս։

 ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազաներում առկա տվյալների համաձայն' «Ար.Տոբակո» ՓԲԸ-ն երբևէ ՀՀ տարածքում հաշվարկային փաստաթղթերով ծխախոտ չի մատակարարել:

Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ ՊԵԿ-ում, նաև ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված մի քանի քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում, որով նախաքննությունը ներկայումս իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում։ Հաշվի առնելով քննության ծավալը, անաչառ ու համակողմանի նախաքննություն ապահովելու անհրաժեշտությունը՝ ձևավորվել է քննչական խումբ։ 

2023թ․ հունիսի 23-ին խուզարկություն է կատարվել «Ար.Տոբակո» ընկերության գործունեության վայրում, որի արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գրանցված ընկերությունը իրականացնում է ծխախոտի արտադրություն։

Նույն օրը, նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա, վարույթն իրականացնող մարմինը հսկող դատախազին ներկայացրել է միջնորդություն՝ նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

Ընկերության սեփականատերը և տնօրենը ձերբակալվել են՝ դատարան ներկայացվելու համար։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, բավարարելով վարույթն իրականցնող մարմնի միջնորդությունները, 24.06.2023թ․ որոշումներով նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը 2 ամիս ժամկետով։

Նախաքննությունը շարունակվում է։

 Բնութագրությունը հասանալի չէ

 

Բնութագրությունը հասանալի չէ 

Բնութագրությունը հասանալի չէ

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: