հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս. ֆինանսների նախարարությունը դիմել է իրավապահներին

«Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս. ֆինանսների նախարարությունը դիմել է իրավապահներին

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը դիմել է իրավապահներին եւ հայտնել ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ում իրականացված ստուգման արդյունքներով 22.12.2020թ. կազմված թիվ 20-Ա ակտն այն մասին, որ նշված ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, 2016-2020թթ. ընթացքում, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, գնումների գործընթացի խախտմամբ, առանց համապատասխան մրցույթ անցկացնելու և թերի փաստաթղթավորմամբ, մեկ անձից ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, տարատեսակ ծառայություններ և տարբեր տեսակի ապրանքներ, չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ՊՈԱԿ-ի հյուրանոցում բնակվող անձանցից բնակվարձի և կոմունալ ծախսերի, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված գումարների ստացման ուղղությամբ, որի արդյունքում ՊՈԱԿ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս:

 

 

  • Կիսվել: