չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք

Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդանաշեն գյուղի բնակիչներից մեկը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները զննել են 37-ամյա տղամարդու հողամասը։ Հայտնաբերվել է կանեփի 15 բույս։

Բացի այդ, տանտերը տանիքից ներկայացրել է կանեփի չորացված բույսեր՝ կես կիլոգրամից ավելի քաշով։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: