հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է. Թաթոյան

Այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է. Թաթոյան

Այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
 
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանում ներկայացված բոլոր դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին եմ ներկակացրել հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը՝ մասնագիտական մշակված ապացույցներով ու վերլուծությամբ:
 
Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են այդ գործընթացը, առաջացնում են խոչընդոտներ՝ հայ հասարակությունում լարվածությունը մեծացնելու ու հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով: Ներկայացրել եմ, որ նույն համոզմունքն ունի նաև Արցախի գործընկերս՝ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
 
Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ միասին հիմնավորել ենք, որ այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է՛՛:
 

  • Կիսվել: