հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այս փաստը կարող ենք օգտագործել որպես ռազմագերու նկատմամբ իրավունքի խախտում. փորձագետ

Այս փաստը կարող ենք օգտագործել որպես ռազմագերու նկատմամբ իրավունքի խախտում. փորձագետ

Օգոստոսի 23-ից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող, ռազմական գերու կարգավիճակ ունեցող Հայոց բանակի սպային դեռևս չեն այցելել այդ երկրի, ասպես ասած, Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ գոնե բաց աղբյուրներում նմանատիպ հայտարարություն չկա, ինչը սովորաբար արվում է։

՛՛Եվս մեկ ապացույց, թե ինչ մակարդակի վրա է գտնվում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությունը, և ինչ արժեքների դավանող են։ Մենք այս փաստը ևս կարող ենք օգտագործել, որպես խաղաթուղթ, որպես ռազմագերու նկատմամբ իրավունքի խախտում՛՛,-նշել է նա։

Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ:

 

 


 
 

  • Կիսվել: