երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը կհրավիրվեն ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով

Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը կհրավիրվեն ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կհրավիրվեն Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Նրանց հրավիրելու ենք ոլորտի առաջնահերթություններն ու հետագա համագործակցության հարցեր քննարկելու համար, որպեսզի հասկանանք, թե ինչ համագործակցության կետեր ունենք»,- ասաց Թովմասյանը:

  • Կիսվել: