ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Արարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել

Արարատի մարզի քրեական ոստիկանները Ոսկետափում հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին Ոսկետափ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։ Նա հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Արտաշատ քաղաքի բնակիչ 27-ամյա երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

  • Կիսվել: