չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում

Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում

Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Ա.Ն.-ն»,- հայտնեցին կոմիտեից։

Հիշեցնենք՝ վաղ առավոտյան իր տանից ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա Նախշքարյանը։ Նա խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի ցուցակում էր։

  • Կիսվել: