կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

Աննա Վարդապետյանի հրամաններով Դատախազությունում մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 6-ի և 7-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես՝

• Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանը 2023 թվականի սեպտեմբերի 8-ից փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնին:

 

• Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանը 2023 թվականի սեպտեմբերի 8-ից փոխադրվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնին:

• Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Վահագն Պողոսյանը 2023 թվականի սեպտեմբերի 8-ից գործուղվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի թափուր հաստիքին՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 11-ը` ներառյալ:

• Գառնիկ Մարգարյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

• Արմեն Կարեյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:

  • Կիսվել: