ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 8 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել

Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 8 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք:

Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4-ական, ֆիզիկական ներգործության՝ 3, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, խուլիգանության, թմրանյութի իրացման, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացման, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: