ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Ալադդին» մանկապարտեզում սաներին ծեծի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

«Ալադդին» մանկապարտեզում սաներին ծեծի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

«Ալադդին» մանկապարտեզում սաներին ծեծի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Սեպտեմբերի 16-ին քաղաքացու հաղորդման հիման վրա վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերի հատկանիշներով (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։ Քննություն է կատարվում»,- հայտնեց Գոռ Աբրահամյանը:

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել այն մասին, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին:

  • Կիսվել: