երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
4 հոգով տանտիրոջը ծեծել են, տարել Նուբարաշենի գերեզմանատան մոտ, դանակահարել ու այդպես թողնելով հեռացել

4 հոգով տանտիրոջը ծեծել են, տարել Նուբարաշենի գերեզմանատան մոտ, դանակահարել ու այդպես թողնելով հեռացել

Սեպտեմբերի 5-ին, ժամը 1.40-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Էրեբունի բաժին ստացվել էր հաղորդում, որ կանչով մեկնել են Նուբարաշենի գերեզմանների մոտ, որտեղ փողոցում գլխի վնասվածքով ընկած տղամարդ կար:

Ոստիկանությունից հայտնում են, որ մոտ կես ժամ անց միայն հաղորդում էր ստացվել հիվանդանոցից. Կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք, թոքի վնասվածք, բազմաթիվ այլ վերքեր եւ սալջարդ ախտորոշշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Նոր Խարբերդի բնակիչ 39-ամյա մի տղամարդ:

Նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանները պարզել են, որ տղամարդը վնասվածքներն ստացել է հենց Նոր Խարբերդում՝ անհայտ անձի հետ տանը ծագած վիճաբանության ժամանակ:

Օրեր անց պարզվել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերին Երեւանի Ավանի Դուրյան թաղամասի բնակիչ 44-ամյա մի տղամարդ երեք ընկերների հետ Կոտայքի Մրգաշեն գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդու «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Նոր Խարբերդ: Տուժածի տանը վիճաբանության ժամանակ տանտիրոջը ծեծի են ենթարկել, այնուհետեւ իր կամքին հակառակ տեղափոխել Նուբարաշենի գերեզմանատան մոտ:

Ճանապարհին մեքենայում տուժածը հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, վիճաբանությունը շարունակվել է գերեզմանոցի մոտ, որտեղ էլ մրգաշենցի տղամարդը դանակով հարվածներ է հասցրել տուժածին: Նրանա այդ վիճակում թողնելով 4-ն էլ հեռացել են:

Այս ամենը պարզելուց հետո երեւանցին ու մրգաշենցին հայտնաբերվել են եւ ձերբակալվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: