չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Զինված հակամարտությունները կանխելու համար գործարկել ՀԱՊԿ մեխանիզմներ. Ղրղզստանի ԱԳՆ-ի կոչը

Զինված հակամարտությունները կանխելու համար գործարկել ՀԱՊԿ մեխանիզմներ. Ղրղզստանի ԱԳՆ-ի կոչը

Ղրղզստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նուրան Նիյազալիևը Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների փոխարտգործնախարարների հանդիպմանը կոչ է արել գործարկել ՀԱՊԿ մեխանիզմներ, որոնք կկանխեն կազմակերպության անդամների միջև զինված հակամարտությունները, հայտնում է Ղրղզստանի ԱԳՆ-ն։

«Նուրան Նիյազալիևը խորհրդակցությունների մասնակիցներին տեղեկացրել է Ղրղզստանի դեմ Տաջիկստանի Հանրապետության ռազմական ագրեսիայի հետևանքների մասին և կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները՝ հետագա զինված ներխուժումը կանխելու և պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու համար խաղաղ միջոցներով՝ Հավաքական անվտանգության պայմանագրին և ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Նիյազալիևն առաջարկել է ընդունել համատեղ հայտարարություն և լրացումներ կատարել ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում։ 

ՀԱՊԿ երկրների փոխարտգործնախարարները մտքեր են փոխանակել նաև անվտանգության արդի հարցերի շուրջ և ընդգծել նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ դիմակայելու կարևորությունը։

  • Կիսվել: