շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ժոզեպ Բորելն Ադրբեջանի ԱԳ նախարարին տեղեկացրել է ԵՄ առաքելության նախապատրաստման մասին

Ժոզեպ Բորելն Ադրբեջանի ԱԳ նախարարին տեղեկացրել է ԵՄ առաքելության նախապատրաստման մասին

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Քննարկվել են հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպման արդյունքները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Բորելը Բայրամովին տեղեկացրել է Եվրոպական միության առաքելության նախապատրաստման մասին՝ բարձր գնահատելով Պրահայի հանդիպման արդյունքները:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրամիության նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքներով կողմերը հանդես էին եկել հայտարարությամբ, որւմ նաև նշվում էր, որ Հայաստանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելուն:

ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքինշխան տարածքում:

  • Կիսվել: