երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Ժոզեպ Բորելի արտահայտություններն անընդունելի են, դրանցում լրջորեն խեղաթյուրված է իրականությունը». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

«Ժոզեպ Բորելի արտահայտություններն անընդունելի են, դրանցում լրջորեն խեղաթյուրված է իրականությունը». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

՛՛Անընդունելի են Եվրամիության պաշտոնյայի արտահայտությունները, որոնցում կրկին սխալներ են պարունակվում, և լրջորեն խեղաթյուրված է իրականությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ ի պատասխան Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հայտնած կարծիքի, տեղեկացնում է ԱՊԱ-ն: 

"ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի անտարբերությունը ՛՛Ադրբեջանի տարածքում հայկական զինված ուժերի անօրինական ներկայության՛՛ (չակերտները-խմբ.) հարցի նկատմամբ, որը հանդիսանում էր Ադրբեջանի համար սպառնալիքների հիմնական աղբյուրը և պայմանավորում էր ՛՛հակաահաբեկչական միջոցառումների՛՛ անցկացումը, մեր երկրի դեմ բացահայտ կողմնակալության ակնհայտ օրինակ է՛՛,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ադրբեջանական կողմը նաև պնդել է՝ Ժոզեպ Բորելի՝ նման ՛՛կեղծ՛՛ հայտարարությունները խաթարում են ԵՄ միջնորդական ջանքերը և ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաքելությունն այդ ուղղությամբ:

Այհան Հաջիզադեն ևս մեկ անգամ կոչ է արել ԵՄ ներկայացուցչին վերջ տալ ՛՛սադրիչ՛՛ հայտարարություններին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին պահպանել և երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ սեփական տներ վերադառնալու տեղահանվածների իրավունքը:

Բորելը հիշեցրել է, որ Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ, քննադատել մարդկային զոհերի և Ղարաբաղի հայերի զանգվածային գաղթի հանգեցնելը, որ տեղի է ունեցել բռնության պատճառով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: