երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Ժամանակ». Մարգարիտա Գևորգյանը Հ1-ում դեռ պահում է իր ազդեցությունը

«Ժամանակ». Մարգարիտա Գևորգյանը Հ1-ում դեռ պահում է իր ազդեցությունը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հ1-ի արդեն նախկին տնօրեն Մարգարիտա Գևորգյանը թեև ազատվել է այդ պաշտոնից, բայց չի կարողացել կտրվել այնտեղից։ Հ1-ի աշխատակիցները պատմում են, որ այս ընթացքում գնացել է նախկին աշխատավայր, մտել իր աշխատասենյակն ու անգամ աշխատանքային միջամտություններ է արել։

Անգամ ասում են, որ նա Հ1-ում դեռ պահում է իր ազդեցությունը։ Նույնը վերաբերում է «Լուրեր» լրատվական ծրագրի ղեկավար Պետրոս Ղազարյանին, ով նույնպես հրաժարական տվեց «Լուրեր» լրատվական ծրագրի ղեկավարի պաշտոնից։ Ասում են՝ նա շարունակում է ոչ անմիջականորեն, բայց միջնորդավորված ղեկավարել լրատվական բաժինը»։ 

  • Կիսվել: