շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Զելենսկին պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի․ Թուրքիայում դժգոհություն է առաջացրել Ուկրաինայի նախագահի հայտարարությունը

Զելենսկին պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի․ Թուրքիայում դժգոհություն է առաջացրել Ուկրաինայի նախագահի հայտարարությունը

Թուրքիայում դժգոհություն է առաջացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը Թուրքիայի վերաբերյալ, հայտնում է Ermenihaber-ը։

Նախօրեին Ուկրաինայի նախագահը նշել էր, որ մի կողմից Թուրքիան աջակցում է Կիևնին կարևոր հարցերում, բայց մյուս կողմից ռուս զբոսաշրջիկների համար հետաքրքիր տուրեր է կազմակերպում:

Ի պատասխան այս խոսքերին` Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին  Զելենսկուն հորդորել է «զգույշ լինել»  իր հայտարարություններում: 

«Զելենսկին պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի  թուրք ժողորդի, թուրքական կառավարության և Թուրքիայի Հանրապետության նկատմամբ։

 «Ավելի լավ կլիներ, եթե Զելենսկին վստահեր թուրք ժողովրդին, այլ ոչ թե Հունաստանին»,-ասել է ազգայնական կուսակցապետը:

Վերջինս նաև հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահը շարունակում է «ջանքեր գործադրել»  Ուկրաինայում կայուն և մնայուն հրադադար հաստատելու համար: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: