շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Զարգանում է Իրանի և Հայաստանի միջև համագործակցությունը  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Զարգանում է Իրանի և Հայաստանի միջև համագործակցությունը կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը Թեհրանում Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը որպես երկու երկրների միջև համագործակցության ներուժ է նշել տվյալների կենտրոնների ստեղծումը տեղեկատվական և կապի տեխնոլոգիական պարկերի միջև համագործակցության, կիբերանվտանգության, խելացի կառավարության և տիեզերական արդյունաբերության համար:

Ինչպես հաղորդում է Pars Today-ը, վկայակոչելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությունը, Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը Իրանում Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ «արհեստական ​​ինտելեկտը», «համացանցային տվյալների տարանցումը» և «տիեզերական արդյունաբերությունը» նշել է որպես Հայաստանի հետ համագործակցության հարմար ոլորտներ և ընդգծել, որ երկու երկրները հաստատակամ են զարգացնելու հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ոլորտներում, հատկապես կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:

Իրանի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սեյեդ Սաթար Հաշեմին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը անդրադարձել է Իրանի և Հայաստանի միջև առկա քաղաքակրթական և պատմական ընդհանուր արմատներին՝ այս հատկանիշները համարելով երկու երկրների միջև համագործակցությունը խթանելու հարմար հիմք։

Հաշեմին անդրադարձավ Կապի նախարարության այս շրջանի ծրագրերից մեկին և հայտարարեց, որ այս ծրագրում առաջնահերթություն է տրվում Իրանի հարևան երկրներին և ընդգծեց, որ «դրանից ելնելով մենք առանձնահատուկ մոտեցում ունենք Իրանի և Հայաստանի հարաբերություններին»։

Հաշեմին տվյալների կենտրոնների ստեղծումը տեղեկատվական և կապի տեխնոլոգիական պարկերի միջև համագործակցության, կիբերանվտանգության, խելացի կառավարության և տիեզերական արդյունաբերության, էլեկտրոնային փոստի ու առևտրի համար , ինչպես նաև Փայամ օդանավակայանի կարողությունների օգտագործումը նշել է որպես երկու երկրների միջև համագործակցության ներուժի մի մաս։

Այս հանդիպմանը ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն անդրադարձել է նաև երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով համագործակցությանը և այդ համագործակցությունը որակել որպես հարմար հիմք կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու կողմերի կարողություններն ու ներուժն օգտագործելու համար։

Հակոբյանը ներկա ժամանակը համարեց փոխադարձ համագործակցությունը ընդլայնելու հարմար պահ և ընդգծեց, որ որպես Հայաստանի դեսպան՝ հետամուտ է լինելու և ջանքեր է գործադրելու համագործակցությունը մեծացնելու համար։

Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը նաև առաջարկել է փոխանակել պատվիրակություններ երկու կողմերից՝ ուսումնասիրելու համագործակցության և կապի նախարարների փոխադարձ այցելությունների հիմքերը։

Հակոբյանը երկու երկրների տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում համագործակցության համար հարմար ոլորտներ է նշել երկու երկրների կապի օպերատորների համագործակցությունը, համացանցային տվյալների տարանցումը, փոստային համագործակցությունը, համատեղ գիտահետազոտությունները և արհեստական ​​ինտելեկտը։

Հայաստանի դեսպանն ավելի վաղ հանդիպել է նաև Իրանի ազգային արխիվի և գրադարանի ղեկավարի հետ։

Թեհրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը Իրանի ազգային արխիվի և գրադարանի կազմակերպության ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանին անդրադարձել է Իրանի և Հայաստանի պատմամշակութային խորը կապերին և ասել.֊Այս երկու երկրները պատմության ընթացքում ունեցել են ամուր մշակութային և պատմական հարաբերություններ, և մենք Իրանի ազգային արխիվում և գրադարանում միշտ ձգտել ենք ամրապնդել այդ մշակութային հարաբերությունները:Հատկապես այս երկու ժողովուրդների ընդհանուր ժառանգության մաս կազմող փաստաթղթերի ու ձեռագրերի ասպարեզում։Այս հանդիպման ընթացքում Թեհրանում Հայաստանի դեսպանը մատնանշեց նաեւ հայ ժողովրդի խորը հետաքրքրությունը իրանական գրականության նկատմամբ եւ հայտարարեց.֊Հայաստանում մեծ հետաքրքրություն կա իրանական գրականության նկատմամբ՝ ինչպես ժամանակակից, այնպես էլ դասական։ Իրանական գրականության նշանավոր գործերը լայնորեն թարգմանվում են հայերեն, ընդ որում Հայաստանն առաջին երկիրն է, որը հրատարակում է այդ գրքերը: Սա ակնհայտորեն ցույց է տալիս հայ ժողովրդի խոր հարգանքն ու հետաքրքրությունը իրանական մշակույթի և գրականության նկատմամբ։

 

  • Կիսվել: