շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զախարովան պնդում է՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը չպետք է հիմնված լինի Արևմուտքի հետ «սիրախաղի» վրա

Զախարովան պնդում է՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը չպետք է հիմնված լինի Արևմուտքի հետ «սիրախաղի» վրա

ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ ՛՛սիրախաղերի՛՛, նման որոշումը չի վերաբերում երկրի բուն ազգային շահերին, ՌԻԱ Նովոստի-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երևանի բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում են երկրի ինքնիշխան տարածքին:

Զախարովան նշել է, որ յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրելու, թե որ միավորումների հետ է ցանկանում զարգացնել հարաբերությունները՝ կախված կոնկրետ պատճառներից և գործոններից:

՛՛Իսկ դա պետք է անել՝ հենվելով իրականության, երկրի իրական կարիքների վրա և ոչ մի դեպքում չխաղալ, չտրվել ինչ-որ արևմտյան սցենարներով հերթական բեմադրության գայթակղությանը։

Եվ, գիտեք, որևէ կերպ չխաղալ, դա շատ վտանգավոր է, քանի որ դրանք անվտանգության հարցեր են՛՛,-ասել Է Զախարովան։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ իրեն հայտնի չէ, թե ինչու են Երևանում քաղաքական գործիչները ՀԱՊԿ-ի բացասական դերի մասին կարծիք պարտադրում Հայաստանի քաղաքացիներին:

՛՛Ինձ թվում է, որ դա չի վերաբերում Հայաստանի բուն և ազգային շահերին։ Կարծում եմ և վստահ եմ, որ ես պարզապես այդպիսի տեղեկատվություն ունեմ: Դա այն է, ինչ պատրաստվել է ինչ-որ տեղ Բրյուսելի շրջանում, ահա այս ՛՛տեղեկատվական ճաշը՛՛, որով հիմա առատորեն փորձում են կերակրել Հայաստանի քաղաքացիներին՝ ինչ-որ բաներ հորինելով ՀԱՊԿ-ի մասին։ Իհարկե, ՀԱՊԿ-ից ոչ մի վատ բան երբեք չի եղել՛՛,-ասել Է Զախարովան՝ հավելելով, որ ի վերջո, միևնույն է, որոշելու է Երեւանը, բայց չարժե դա անել ՛՛գոյություն չունեցող փաստերի՛՛ հիման վրա։

Զախարովան հավելել է, որ ՀԱՊԿ-ում մնալու կամ դուրս գալու որոշում կայացնելու է հենց Հայաստանը, սակայն ՛՛պետք չէ թաքնվել ՀԱՊԿ-ի հետևում պատասխանատվությունից խուսափելու կամ նրան գտնելու փորձերի մեջ, ով իրականում իբր մեղավոր է՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: