կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքների դեմ տասնամյակներ աշխատելուց հետո Ալիևան այլևս չի հանդիսանում բարի կամքի դեսպան. Բալայան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքների դեմ տասնամյակներ աշխատելուց հետո Ալիևան այլևս չի հանդիսանում բարի կամքի դեսպան. Բալայան

Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել:

«Հիանալի նորություն օրվա մեկնարկի համար. Ադրբեջանի նախագահի կինը՝ տիկին փոխնախագահը, այլևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան չէ: Այս կազմակերպության արժեքների և սկզբունքների դեմ տասնամյակներ աշխատելուց հետո, իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը մերժելուց հետո արդարությունը հաղթեց»,- գրել է դիվանագետը:

Ավելի վաղ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան դադարեցրել է գործունեությունը որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան:

  • Կիսվել: