ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ընդունելության քննությունները առցանց չեն լինելու, անցկացվելու են քննական կենտրոններում․ նախարար

Ընդունելության քննությունները առցանց չեն լինելու, անցկացվելու են քննական կենտրոններում․ նախարար

Ընդունելության քննությունները առցանց չեն լինելու, անցկացվելու են քննական կենտրոններում:  Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանի հարցին:

Նախարարը դիմորդների ծնողներին կոչ արեց կորոնավիրուսի հակամաճարակային կանոնները պահելով, զերծ մնալ ընդունելության քննությունների քննական կենտրոններ այցելելուց:

«Ավելացրել ենք քննական կենտրոնների քանակը, որպեսզի պարետատան ու Առողջապահության նախարարության պահանջների տրամաբանության մեջ մնանք: Հիմա գնվում են դիմակներ, ախտահանման միջոցներ: Կխնդրեմ, որպեսզի ծնողները զերծ մնան այցելել քննական կենտրոններ, որպեսզի կուտակումներ չունենանք: Որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, այնքան ավելի հավանական է, որ անվտանգ կիրականացնենք բոլոր միջոցառումները»,- ասաց Հարությունյանը:

Հարությունյանը հավելեց, որ ընդունելության քննության ընթացակարգերին ու համալսարաններին կարելի է ծանոթանալ Dimord.am կայքի միջոցով:

 

  • Կիսվել: