երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
«Ընդդիմությունը Կտրիճ Ներսիսյանի հետ հիմա անում է այն, ինչ արեց Օնիկ Գասպարյանի հետ». Արսեն Թորոսյան

«Ընդդիմությունը Կտրիճ Ներսիսյանի հետ հիմա անում է այն, ինչ արեց Օնիկ Գասպարյանի հետ». Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի գրառումը․

«Շատերը կարող է արդեն մոռացած լինեն, բայց հայրենի ընդդիմությունը Կտրիճ Ներսիսյանի հետ հիմա ուղիղ անում է այն, ինչ արեց Օնիկ Գասպարյանի հետ:

Կհիշեք երևի, որ Բաղրամյան պողոտայում հավաքված և գնդակահարություններ բեմադրող մի քանի հարյուր ընդդիմադիրներ իրենց ժողովուրդ անվանելով Օնիկ Գասպարյանի թևերի տակ ժողովրդական լեզվով ասած ձմերուկներ էին դրել և կոչ էին անում գալ և փրկել այդ ժողովրդին։ Օնիկ Գասպարյանն էլ փառքի բարձրունքից հավատացել էր ընդդիմադիրներին և իր «ուժերին»։ Հիմա նույնը տեղի է ունենում ոչ լեգիտիմ Կտրիճ Ներսիսյանի հետ։

 

Իսկ թե ինչ տեղի ունեցավ հետագայում Օնիկ Գասպարյանի հետ, կարծում եմ հիշեցնել պետք չի…»։

  • Կիսվել: