շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ընդդիմությունն առաջ է շարժվում «ինչքան երկրին վատ, այնքան իրենց լավ սկզբունքով». Սիմոնյան

Ընդդիմությունն առաջ է շարժվում «ինչքան երկրին վատ, այնքան իրենց լավ սկզբունքով». Սիմոնյան

Ընդդիմությունը մի սկզբունքով է առաջ շարժվում՝ ինչքան երկրին վատ, այնքան իրենց լավ, իրենք ուզում են, որ երկրին հնարավորինս վատ լինի, որ իրենք իշխանության գան: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ «փորձում են մեր երկիրը պաշտպանել բոլոր հնարավոր միջոցներով»:

Հարցին, թե արդյոք ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության թեկնածու, Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ ՀՀ-ն, ՀՀ ժողովուրդը կիսում է եվրոպական ընտանիքի, ժողովրդավարության այդ հարժեհամակարգը:

Հարցին, թե արդյոք ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության թեկնածու, նա ակնհայտ է համարել, որ դա ամենաճիշտ և ամենացանկալի տարբերակն է և խնդիրը գործընթացն է, պետք է հասկանան ինչպես են անելու, շատ բաներ պետք է համապատասխանեցնեն եվրոպական ստանդարտներին:

«Այո΄, դա այն արժեհամակարգն է, որին մենք պետք է ձգտենք ու գնանք»,-ասաց նա և հայտնեց, որ Հայաստանը առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների ԱԺ նախագահների հավաքին, որը տեղի է ունենալու Իսպանիայում ապրիլի կեսերին:

 

  • Կիսվել: