հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ընդդիմության կողմնակիցները գիշերն անցկացրել են Դեմիրճյան փողոցում

Ընդդիմության կողմնակիցները գիշերն անցկացրել են Դեմիրճյան փողոցում

Ազգային ժողովի շենքի մուտքերը երեկվանից փակ են: Ընդդիմության կողմնակիցների մի մասը գիշերն անցկացրել է Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցում՝ վրանների մեջ: Ոստիկանության ծառայողներն ամբողջ գիշեր պահպանել են հասարակական կարգը: 

Հիշեցնենք՝ քաղաքացիները նախօրեին Դեմիրճյան փողոցը փակեցին «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանի կոչով: 

Ընդդիմության պահանջը նույնն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: 

  • Կիսվել: