ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ընդդիմության երթն ավարտվեց. վաղը կլինեն անհնազանդության ակցիաներ, իսկ կիրակի՝ հանրահավաք

Ընդդիմության երթն ավարտվեց. վաղը կլինեն անհնազանդության ակցիաներ, իսկ կիրակի՝ հանրահավաք

Ընդդիմության երթն ավարտվեց, սակայն մի խումբ մարդիկ վերադարձան կառավարության շենքի մոտ:

Նշենք, որ կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ կան:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հանրահավաքի ժամանակ  «Մայր Հայաստան» դաշինքի և Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ վաղը բողոքի գործողությունները կշարունակվեն, իսկ կիրակի օրը 18։00-ին կրկին հանրահավաք տեղի կունենա, որտեղ կամփոփվեն արված քայլերը, կներկայացվեն հետագա գործողությունները:

Այսօր առավոտից Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, փակվել են բազմաթիվ փողոցներ, այնուհետեւ հանրահավաք է տեղի ունեցել Հանրապետության հրապարակում:

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու անուն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։

 

  • Կիսվել: