ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ընդդիմադիրները որոշել են «բլիժնի բոյ» մտնել ՔՊ-ականների հետ. «Հրապարակ»

Ընդդիմադիրները որոշել են «բլիժնի բոյ» մտնել ՔՊ-ականների հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» խմբակցությունում երեկ նիստ են հրավիրել,  մասնակցել է նաեւ նախօրեին մանդատ ստացած Լեւոն Քոչարյանը: Քննարկել են երեքշաբթի մեկնարկող ԱԺ-ում իրենց անելիքները։ ՔՊ-ում անհամբերությամբ են սպասում Լեւոն Քոչարյանին եւ նրան սադրելու, ճնշելու, նրա հոր մուռն իրենից հանելու քայլեր են նախապատրաստել։ Ընդդիմադիրները որոշել են վերցնել նետված ձեռնոցը եւ «բլիժնի բոյ» մտնել ՔՊ-ականների հետ, եթե նրանք փորձեն իրավիճակը թեժացնել։

Մեր աղբյուրն ասաց, որ մինչեւ վերջ կռվելու են եւ երեկվա նիստում քննարկել են հնարավոր սցենարները ու իրենց արձագանքները: «Հայաստան» խմբակցությունը որոշել է մասնակցել նաեւ բյուջեի քննարկմանը, որին ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: