չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը դարձյալ չկայացավ

Ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը դարձյալ չկայացավ

Ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստը սկսելու համար ժամը 20:00-ին դարձյալ քվորում չապահովվեց՝ պատգամավորների բացակայության պատճառով:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ 4 ժամը լրացավ, սակայն փաստացի դահլիճում պատգամավորներ չկան՝ այդ թվում և ընդդիմության պատգամավորները:

՛՛Կարող ենք արձանագրել, որ նիստը չկայացավ՛՛,-ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ ժամը 16:00-ին նախատեսված նիստի համար գրանցվել էր 33 պատգամավոր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չէին եկել նիստին: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:

Նշենք նաև, որ նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ընդդիմադիր ՛՛Հայաստան՛՛ և ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցությունների ներկայացրած Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հայտարարության նախագիծը:

Այս պահին «Դիմադրություն» շարժումը երթով շարժվում է Ֆրանսիայի հրապարակ:

 

 

  • Կիսվել: