հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ընդդիմադիր մեր գործընկերների մի մասը ինչ-որ վայրում սամակատ է քշում,  մյուս մասը՝ հեծանիվ, մի մասն ինչ-որ վայրում նարդի  է խաղում․ Վաղարշակ Հակոբյան

Ընդդիմադիր մեր գործընկերների մի մասը ինչ-որ վայրում սամակատ է քշում, մյուս մասը՝ հեծանիվ, մի մասն ինչ-որ վայրում նարդի է խաղում․ Վաղարշակ Հակոբյան

«Հիշեցի աջ կողմում նստած ընդդիմադիր մի գործընկերոջ, ով 14 անգամ առաջադրվել էր Պաշտպանության  հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։  Ես հիշում եմ՝ ինչպիսի ջանասիրությամբ էին նրանք պնդում,  որ այդ գործընկերոջ ընտրվելուց հետո մի ամբողջ համակարգում սկսելու են ռեֆորմներ»,- ԱԺ արտահերթ նիստում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։  

«Ընդհանրապես տարօրինակություն չեմ տեսնում ընդդիմության բացակայության  մեջ։ Որովհետև նրանք չեն եկել ինչ-որ բան  բարելավելու, ինչ-որ բան շտկելու։ Նրանք եկել էին բնականոն աշխատանքը խաթարելու,  խանգարելու, ռեֆորմները թույլ չտալու։ Սա արդեն ձախողված օրակարգ է իրենց համար»,- նշեց պատգամավորը։

«Կարծում եմ՝ ընդդիմադիր մեր գործընկերների մի մասն  ինչ-որ վայրում սամակատ է քշում,  մյուս մասը հեծանիվ է քշում, մի մասը ինչ-որ վայրում նարդի  է խաղում։ Մյուս մասը, ըստ ժողովրդի մեջ տարածված լուրերի, խաղամալությամբ է զբաղված»,- ընդգծեց Հակոբյանը։

«Շարժման վերջին ժամանակահատվածում ստացել ենք տվյալներ, որ Ֆրանսիայի հրապարակը դարձել է խաղամոլության  յուրահատուկ օրրան։ Կարծում եմ՝  նմանատիպ գործողությունների վայրերում պետք է որոշ ընդդիմադիր գործիչների փնտրենք, միգուցե գտնենք»,- ասաց նա։

  • Կիսվել: