երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն` իրեն չընտրելու վերաբերյալ «Իմ քայլի» որոշման մասին

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն` իրեն չընտրելու վերաբերյալ «Իմ քայլի» որոշման մասին

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության այն որոշմանը, որ խմբակցությունը չի ընտրելու ներկայացված թեկնածուներից որևէ մեկին: Լրագրողների հետ զրույցում Մկրտչյանը նշեց, որ ցավում է, որ հաշվի է առնվում ոչ թե օբյեկտիվ չափանիշները, այլ քաղաքական որոշումը:

«Ցավում եմ, որ ընտրությունն օբյեկտիվ չափանիշների հիման վրա չի կատարվում, այլ կատարվում է քաղաքական որոշման արդյունքում, բայց պետք է հասկանանք, որ սա քաղաքական մարմին է, և կարող է լինել ցանկացած որոշում: Հասկանում եմ, որ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ունեն հետևանքներ: Հասկանում եմ պատգամավորներին, որ իրենք պետք է ինչ-որ ձևով արտահայտեն դա, բայց չէի ակնկալում, որ այդ արտահայտումը պետք է լինի իրենց քվեարկության ձևով»,- ասաց Մկրտչյանը:

  • Կիսվել: