ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վրաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև. Փաթարաձե

Վրաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև. Փաթարաձե

Վրաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այս մասին Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել Է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նա նշել է, որ միջնորդությունը կշարունակվի Վրաստանի տարբեր պետական կառույցների ներկայացուցիչների, առաջին հերթին՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մասնակցությամբ, որպեսզի մեկընդմիշտ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում:

Դեսպանը հավելել է, որ այսօր հանձնաժողովում լսումների ժամանակ բազմիցս հիշատակվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ՛՛բարիդրացիության նախաձեռնությունը՛՛:

՛՛Վստահ եմ, որ մեր կառավարության և մեր մեծ թիմի աջակցությամբ մենք արդյունքի կհասնենք՛՛,-նշել է նա:

Պատարաձեն հավելել է, որ ձերբակալված անձանց փոխանակման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ համաձայնության ձեռքբերումը Վրաստանի միջնորդության առաջին փուլն է:

Դրանից հետո Թբիլիսիում հանդիպել են երեք երկրների արտաքին գործերի նախարարները։ Ի վերջո, նրա խոսքով, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կատարեցին Թբիլիսի՝ մասնակցելու ՛՛Մետաքսի ճանապարհի թբիլիսյան համաժողովին՛՛, և այդ ընթացքում վրացական կողմը հնարավորություն ունեցավ շարունակել երկխոսությունն այդ ուղղությամբ:

՛՛Ես կարծում եմ, որ շատ կարևոր է շարունակել այդ գործընթացները։ Հաջորդ տարի շատ կարևոր փոփոխություններ կլինեն, և դուք ականատես կլինեք այս բոլոր գործընթացներին՛՛,-ասել է դեսպանը։

Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումներից հետո լրագրողների հետ զրույցում ասել է. ՛՛Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները շարունակվում են բոլոր մակարդակներում՛՛:

Նա նշել է, որ երկու երկրներն էլ դրական են արձագանքել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ՛՛բարիդրացիության նախաձեռնություն՛՛ նախագծին, և այդ ձևաչափով աշխատանքները շարունակվում են:

՛՛Արդեն մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել, և ես վստահ եմ, որ հանդիպումները շարունակվելու են։ Այս ձևաչափով աշխատանքները շարունակվում են՛՛,-ասել է նա:

Դիվանագետը հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի խաղաղության համաձայնագիր կնքել 2024 թվականին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: