կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաստանը չեզոքություն է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում. Ղարիբաշվիլի

Վրաստանը չեզոքություն է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում. Ղարիբաշվիլի

Վրաստանը 100 տոկոսով չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում և չի սատարելու կողմերից ոչ մեկին: Այս մասին Փարիզի «Խաղաղության համաժողովի» շրջանակում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նա, մասնավորապես, նշել է. «Վրաստանը ռազմավարական գործընկերություն, բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի, ինչպես նաև մեր եղբայրական Հայաստանի հետ: Վրաստանը չի կարող կողմնակալ լինել: Մենք 100 տոկոսով չեզոք ենք և չենք աջակցի կողմերից որևէ մեկին այս իրավիճակում»:

Ըստ Ղարիբաշվիլիի՝ Վրաստանի դիրքորոշմանը ծանոթ են և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեր պաշտպանական մեխանիզմներն են չեզոքությունն ու անաչառ դիրքորոշումը, ինչը կարևոր է մեր տարածաշրջանում և բխում է բոլոր երեք երկրների շահերից»,- ասել է Ղարիբաշվիլին:

2021 թվականի վերջին Ղարիբաշվիլին հանդես է եկել «Խաղաղ հարևանության նախաձեռնությամբ»։

  • Կիսվել: