հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուս խաղաղապահների պատրաստած քարտեզը ոչ մի իրավական, քաղաքական հիմք չունի․ պետք է անհապաղ վերացնեն թերությունները. Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ

Ռուս խաղաղապահների պատրաստած քարտեզը ոչ մի իրավական, քաղաքական հիմք չունի․ պետք է անհապաղ վերացնեն թերությունները. Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ

"Այն բանից հետո, երբ Հայաստանը, որպես պարտված կողմ, ստիպված եղավ կապիտուլյացիա ստորագրել, երկու կողմերի համաձայնությամբ Ռուսաստանը ժամանեց Լեռնային Ղարաբաղ եւ սկսեց գործել որպես խաղաղարար: Ավելին, լիակատար երաշխիք է տվել, որ հայկական կողմը կպահպանի հայտարարության պայմանները։ Սակայն ռուս խաղաղապահների կողմից հայտարարության մեջ նախատեսված սահմանները խախտող նոր քարտեզ ներկայացնելը, մեր բուն և հին հողերը այլ անվան տակ ներկայացնելը, քարտեզի հետ մանիպուլյացիաները միանգամայն հասկանալի չեն",- այս մասին իր գրառման մեջ նշել է Միլի մեջլիսի փոխխոսնակ Ադիլ Ալիեւը, գրում է report.az—ը։

Նա նշել է, որ խաղաղարար գործունեությունն արտացոլված է միջազգային իրավունքում, եւ ոչ մի դեպքում չի կարող դուրս գալ խաղաղապահների վրա դրված խնդիրների եւ պարտականությունների շրջանակներից.

"Ռուս խաղաղապահների պատրաստած քարտեզը ոչ մի իրավական, քաղաքական հիմք չունի։ Սա առաջին հերթին Ադրբեջանի ՝ միջազգային իրավունքով ճանաչված տարածքային ամբողջականության խախտում է, ինչպես նաև ուղղակիորեն հակասում է 2020թ.նոյեմբերի 10-ի հայտարարության պայմաններին։ Այդ իսկ պատճառով նրանք պետք է անհապաղ հեռացնեն տարածված քարտեզներում առկա թերությունները, առանց այդ էլ Ռուսաստանի՝ որպես խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում միանշանակ չի ընկալվել մեր հասարակության կողմից" ։

"Հավանաբար, Ռուսաստանի կողմից Հայաստանին հանձնված ոչնչացված, շարքից դուրս բերված տեխնիկայի ցուցադրումը Հաղթանակի զորահանդեսին, ադրբեջանա-թուրքական հարաբերությունների առավել ամրապնդումը լրջորեն անհանգստացնում է Ռուսաստանում որոշ ուժերի: Թող չմոռանան, որ գրեթե 30 տարի թղթի վրա մնացած բանաձևերը մեր փառավոր բանակը հաղթական գերագույն գլխավոր հրամանատարի հրամանատարության ներքո կատարեց ընդամենը 44 օրում։ Այսօր մեր երկիրն ուժեղագույն պետություններից մեկն է ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում։ Թող վստահ լինեն, որ հերթական նման սխալի արդյունքում, ինչպես նաև ցանկացած սադրանքի, որը կիրականացնեն Հայաստանն ու նրա հովանավորները՝ էլ ավելի կորուստներ կունենան", - ընդգծել է Ա.Ալիևը։

Նշենք, որ նախօրեին հրապարակված նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: