շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ, բացառությամբ «Սասնա ծռերի». Վահե Հակոբյան

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ, բացառությամբ «Սասնա ծռերի». Վահե Հակոբյան

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը պատրաստ է համագործակցել քաղաքական դաշտի բոլոր առողջ ուժերի հետ, բացառությամբ «Սասնա ծռերի»: Այս մասին ասուլիսում ասաց կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:

«Ինչքան ուզում են Նիկոլի դեմ պայքարել, մեզ համար «կարմիր գիծ են»: Կոնկրետ ինձ համար իրենք տեռորիստ են, իրենց տեղը բերդում է», - նշեց Հակոբյանը:

Անդրադառնալով կուսակցության ստեղծմանն ոու անելիքներին, նա ասաց․

«Սյունեցին այսօր ամեն օր իր կաշվի վրա զգում է՝ ինչ է նշանակում ապրել թշնամու անմիջապես կողքին և ամեն օր խնդիրներ լուծել, որոնք կապված են պրովոկացիաների, հանձնված տարածքների և ճանապարհների հետ։ Մեր երկիրն այսօր վերածննդի անհրաժեշտություն ունի բոլոր ոլորտներում։

Կուսակցության վարչության կազմից համարյա բոլորս եղել ենք «Հանրապետական» կուսակցության անդամներ և չենք ամաչում դրանից։ Մարդկանց պետք է գործերով դատել։ Գնացեք Սյունիք և ցանկացած բիզնեսմենի հարցրեք, թե ոնց է եղել այն ժամանակ։ Երբ ես ստանձնեցի Սյունիքի մարզպետի պաշտոնը, մարզը բոլոր ցուցանիշներով եղել է վերջին տեղում։ Մեկ տարի հետո մենք փակել ենք ցուցանիշներն առաջին տեղով թե՛ ներդրումային, թե՛ սոցիալական, թե՛ հարկերի մասով», - ասաց Վահե Հակոբյանը։

  • Կիսվել: